Աշխարհ

17.01.2020 20:30


Հազվագյուտ զմրուխտ են գտել ՌԴ Սվերդլովսկի մարզում

Հազվագյուտ զմրուխտ են գտել ՌԴ Սվերդլովսկի մարզում

Շուրջ 0,5 կիլոգրամ քաշով եւ 55 հազար դոլար արժողությամբ հազվագյուտ զմրուխտ են գտել Սվերդլովսկի մարզի Մարինյան հանքում (մտնում Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ): Այդ մասին հայտնել Է ձեռնարկության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Զմրուխտի արժեքը գնահատվում Է 55 հազար դոլար, գտածոյով արդեն հետաքրքրվել Է «Գոխրանը»: Մասնագետների գնահատումներով՝ գտնված զմրուխտը հազվագյուտ Է: Գույնով այն դասվում Է առաջին կատեգորիային, տեսակով՝ երկրորդ: Զմրուխտը մաքրման հանքախորշի բանվորները հանել են 260 մետր խորությունից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում Է, որ այժմ ձեռնարկությունում որոշվում Է զմրուխտը գտած աշխատակիցների պարգեւատրման հարցը: Դրամական վարձատրությունները կհանձնեն քարի իրացումից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը