Լրահոս

20.01.2020 15:45


Կոտայքի մարզում բախվել են 49-ամյա վարորդի Mercedes-ն ու 40-ամյա վարորդի Opel-ը. Mercedes-ն էլ բախվել է ծառին. կա վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են 49-ամյա վարորդի Mercedes-ն ու 40-ամյա վարորդի Opel-ը. Mercedes-ն էլ բախվել է ծառին. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Նոր Գեղի-Նոր Արտամետ ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Անդրանիկ Կ-ի վարած Mercedes մակնիշի 01 AC 077 համարանիշի և 40-ամյա Անդրեաս Գ-ի վարած Opel մակնիշի 34 ՏZ 543 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Անդրեաս Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի երկաթե ցանցապատ պարսպին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել ծառին։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը