Լրահոս

27.01.2020 10:55


Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 59-ամյա Գևորգ Մ.-ի վարած Mercedes մակնիշի 35 RZ 313 համարանիշի և 37-ամյա Արթուր Ա.-ի վարած Ope Zafira մակնիշի 34 AN 316 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արթուր Ա.-ն և նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Ս. Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը