Քաղաքական

31.01.2020 18:13


ՀՔԾ քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տրված պատասխանները կտրել է տրամաբանությունից․ Սամսոնյան (տեսանյութ)

ՀՔԾ քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տրված պատասխանները կտրել է տրամաբանությունից․ Սամսոնյան (տեսանյութ)

Գործի քննությունը բավականին խայտառակ շրջադարձ ունեցավ վերջին րոպեին։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ «սև իկռայի» գործի մասին էր խոսքը։

«Նախ ես չեմ ստորագրել որևէ փաստաթուղթ նախաքննական գաղտնիքի մասին։ Ըստ էության չէինք սխալվում՝ այն գործն էր, որի մասին խոսում էինք։ ՀՔԾ-ն հասատատեց իմ կողմից հաստատած բոլոր տեղեկությունները։ Հարցաքննություն իրականացվում էր ՀՔԾ քննիչ Լեռնիկ Ստեփանյանի կողմից, իսկ հարցաքննության ամբողջ ընթացքը վերահսկվում էր Սասուն Խաչատրյանի կողմից իմ խորին համոզմամբ։ Հարցերի պատասխանների ընթացքում ես տալիս էի շատ կոնկրետ պատասխաններ, քննիչը պարտավոր էր արձանագրել իմ պատասխանները, ինչ-որ պահից քննիչը դուրս եկավ սենյակից, մոտավորապես 7-10 րոպե բացակայեց սենյակից, ինչից հետո քննիչը եկավ նոր հարցերով, որոնց տվեցի այն պատասխանները, որոնք նախկինում տվել էի, այսինքն ես ավելացնելու բան չունեի և չավելացրեցի, ինչից հետո քննիչն ավարտեց հարցաքննությունը, որից հետո մենք վերցրեցինք թուղթը, որ ծանոթանանք իմ ցուցմունքի հետ, պարզվեց՝ քննիչը պաշտոնական կեղծիքի միջոցով իմ կողմից տրված պատասխանները արձանագրել էր սկզբում, վերջում ջնջել, նոր տպել էր։ Քննիչ Լեռնիկ Ստեփանյանը իմ խոսքերը հեռացրեց, կտրեց իմ պատասխանի տրամաբանությունից»,-նշեց Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ քննիչը հեռացրել է այն հատածը, որտեղ ինքը պնդել է, որ Սասուն Խաչատրյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում և ինքը արժանահավատություն չունի ՀՔԾ-ի նկատմամաբ։

Սամսոնյանը սա հերթական քաղաքական հետապնդումը համարեց և պնդեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից է այն ղեկավարվում։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը