Աշխարհ

03.02.2020 18:20


Չինաստանում օրական 20 միլիոն պաշտպանադիմակ են արտադրում

Չինաստանում օրական 20 միլիոն պաշտպանադիմակ են արտադրում

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը շատ ձեռնարկությունների հարկադրել Է ժամանակից շուտ վերադառնալ ամանորյա արձակուրդից, չնայած այն բանին, որ արտադրական կարողությունները լիովին վերականգնել առայժմ չի հաջողվել, պաշտպանադիմակների արտադրության օրական ծավալն արդեն հասել Է 20 միլիոն հատի:

Այդ մասին փետրվարի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարության գլխավոր ինժեներ Տյան Յույլունը:

Նրա խոսքով՝ հիվանդության հայտնաբերման համար ախտորոշման ռեագետների մատակարարումները բուժհիմնարկներին ամբողջ երկրով մեկ բարելավվել են, այս պահին հիվանդանոցները դրանք գնում են արդեն ուղղակիորեն արտադրողներից՝ ելնելով իրենց կարիքներից: «Մեր երկրում արտադրության օրական ծավալն արդեն հասել Է 773 հազար դոզայի»,- հայտնել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը