Լրահոս

04.02.2020 15:40


Գեղարքունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով 40-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել

Գեղարքունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով 40-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել

Այսօր՝ փետրվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի ու ձնաբքի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սևանի գաի պոստից» մինչև Սևանի թերակղզի տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածում 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։

Վթարի վայրում վարորդները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Նախորդ տարիների նման նույն բարձիթողի վիճակն է տիրում։ Տեղի ճանշինը միայն վթարից կես ժամ հետո բարեհաճեց աշխատանքներ կատարի ճանապարհը մերկասառույցից ու ձնից մաքրելու ուղղությամբ; Եթե ժամանակին անեին, ամեն ինչ էս վիճակին չէր հասնի։ Մենակ ճանապարհային ոստիկաններն են, որ մեզ հետ հավասար՝ էս բքին կանգնած գործողություններ են անում։ Էլի գոհ ենք, որ ԱՊՊԱ-ները օպերատիվ եկել են։ Չգիտենք՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով էս ավտոմեքենաների ջարդից հետո ճանշինները խելքները գլուխները կհավաքե՞ն, թե՞ էլի ջայլամի նման կեցվածք կընդունեն»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք վթարների հետևանքով տուժածներ կան։

Այս խորագրի վերջին նյութերը