Աշխարհ

05.02.2020 20:55


Թուրքիայի արևելքում առնվազն 11 մարդ է զոհվել ձնահյուսի պատճառով

Թուրքիայի արևելքում առնվազն 11 մարդ է զոհվել ձնահյուսի պատճառով

Թուրքիայի արեւելքի Վանի նահանգում առնվազն ութ մարդ Է զոհվել ձնահյուսի հետեւանքով, ընթանում են փրկարարական աշխատանքներ: Այդ մասին հայտնել Է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 4-ին Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը հայտնել Է, որ Բախչեսարայի շրջանում զոհվել Է միկրոավտոբուսի առնազն չորս ուղեւոր, եւս հինգը վիրավորվել են ձնահյուսի հետեւանքով: Փետրվարի 5-ին տեղի իշխանությունները հայտնել են, որ նոր ձնահյուսը ծածկել Է հինգ ավտոմոբիլ, որոնցում եղել Է փրկարարական ծառայությունների ավելի քան 50 աշխատակից:

«Փրկարարները ձյան տակից հանել են 11 զոհվածների, այդ թվում՝ ժանդարմերիայի ութ աշխատակիցների, եւ 30-ից ավելի ողջ մնացածների»,- ասել Է Սոյլուն լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը