Լրահոս

10.02.2020 12:40


Շիրակի մարզում 31-ամյա վարորդը ՎԱԶ 21124-ով բախվել է գազատար խողովակին. կա վիրավոր

Շիրակի մարզում 31-ամյա վարորդը ՎԱԶ 21124-ով բախվել է գազատար խողովակին. կա վիրավոր

Երեկ՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Հոռոմ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Կ-ն իր վարած Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Աղին գյուղի վարչական տարածքում, իր վարած ՎԱԶ 21124 մակնիշի 35 ZP 657 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Կ-ն և նրա ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ, 3 ամսական Մերի Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Փաստի առթիվ նյոիթեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մերի Կ-ն վարորդի աղջիկն է։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը