Լրահոս

04.03.2011 15:18


Գոհար Քյալյանն ու ևս 5 ռեկտոր փոխվեցին

Գոհար Քյալյանն ու ևս 5 ռեկտոր փոխվեցին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Գավառի պետական համալսարանե պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:

Նախարարի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել.

Երևանի պետական տնտեսագիտական համալսարան - Կորյուն Աթոյանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան - Դերենիկ Դումանյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ - Արմեն Մազմանյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան -Հովհաննես Թոքմաջյանը, Գավառի պետական համալսարան - Ռուզան Հակոբյանը: Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով և սահմանված ժամկետներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը