Լրահոս

24.02.2020 11:41


Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Lexus-ը

Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Lexus-ը

Երեկ՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, ժողովրդին հայտնի Նորագավիթի «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Ինեսա» սուպերմարկետի դիմաց բախվել են Nissan մակնիշի 36 MZ 132 համարանիշի և Lexus մակնիշի 34 NN 003 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում երկու երիտասարդ դեմքի մասում վնասվածքներ էին ստացել և ակնհայտ երևում էին արյան հետքերը:

Ֆոտորագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Lexus-ն էլ բախվել է նշված վայրում գործող ծաղկի սրահի ապակե ցուցափեղկին և կոտրել ապակիների մի մասը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, ինչպես նաև վթարի հետևանքով վիրավոր կամ վիրավորներ եղել են, թե՝ ոչ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը