Լրահոս

10.03.2011 15:32


Էրդողանը մարտի 15–16–ը կայցելի Ռուսաստան

Էրդողանը մարտի 15–16–ը կայցելի Ռուսաստան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 15–16–ին կուղևորվի Ռուսաստան՝ ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով։

Ինչպես հաղորդում է «Սաբահ» թուրքական թերթը, պատվիրակության կազմում են նաև 200 գործարարներ և 5 նախարար։

Կողմերը քննարկելու են Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցման, Սամսուն–Ջեհյան նավթատարի իրացման, տարածաշրջանային և այլ հարցեր։

Թուրքիայի վարչապետի Ռուսաստան այցին կնախորդի արտաքին առևտրի հարցերով նախարար Զաֆեր Չաղլայանի պաշտոնական այցը Սանկտ Պետերբուրգ մարտի 13–ին։

Հիշեցնենք, որ այս այցելությունները հաջորդում են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Սոչիում մարտի 5–ին կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպմանը։

Այս խորագրի վերջին նյութերը