Լրահոս

01.03.2020 12:20


Պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Գործարանային» կայարանի մոտակայքում

Պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Գործարանային» կայարանի մոտակայքում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 29-ին, ժամը 19:44-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դիտահորում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Մոտակայքում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայի կողային հատվածը մասամբ ջերմահարվել է, իսկ դիտահորում գտնվող ջրաչափի ապակին՝ կոտրվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը