Լրահոս

01.03.2020 12:22


Հրդեհ Ավան Առինջի «Սոլար Սիթի» թաղամասում

Հրդեհ Ավան Առինջի «Սոլար Սիթի» թաղամասում

Մարտի 1-ին, ժամը 04:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան Առինջ թաղամասի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի «Սոլար Սիթի» թաղամասի կիսակառույց շենքում (մոտ 350 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին, մարվել՝ 05:28-ին: Մասամբ այրվել են տանիքի իզոգամները, փայտյա կառուցատարրերը (մոտ 350 քմ) և ամբողջությամբ՝ պատերին ամրացված պենոպլաստը (մոտ 100 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը