Լրահոս

02.03.2020 11:32


Հրազդանում բախվել են BMW-ն ու 07-ը. կա վիրավոր

Հրազդանում բախվել են BMW-ն ու 07-ը. կա վիրավոր

Փետրվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:45-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 59 շենքի հետնամասում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 29-ամյա Մկրտիչ Հ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 CT 953 համարանիշի և 36-ամյա Ավետիք Ա.-ի վարած BMW մակնիշի 36 MO 651 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մկրտիչ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը