Քաղաքական

03.03.2020 14:53


Եթե վիճակը սրվի, կարծում եմ՝ կարելի է դիտարկել հանրաքվեն հետաձգելու պրոցեսը. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

Եթե վիճակը սրվի, կարծում եմ՝ կարելի է դիտարկել հանրաքվեն հետաձգելու պրոցեսը. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

Դեռ վաղ է խոսել հանրաքվեի հետաձգման մասին, որովհետև դեռ մեկ ամիս ժամանակ ունենք և չգիտենք, թե ինչ ընթացք կստանա վիրուսի տարածումը կամ նահանջը: Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Եթե զգանք, որ ապրիլի սկիզբն արդեն ամբողջությամբ վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել, բայց եթե ավելի սրվի, կարծում եմ՝ կարելի է դիտարկել այդ հետաձգման պրոցեսը»,-նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարծիքին, որ վիրուսի դեմ իշխանությունների կողմից համապատասխան քայլեր չձեռնարկվեցին, Հրաչյա հակոբյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում ոչ մի քայլ չձեռնարկեց, բոլոր քայլերը ձեռնարկեիցնք, ուղղակի ինչպես տեսնում ենք այդ չարաբաստիկ վիրուսը բոլոր տեղերը փորձում է ներթափանցել, ինչը եղավ նաև Հայաստանի դեպքում»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը