Աշխարհ

04.03.2020 18:53


Իսրայելում հազարից ավելի դպրոցականների են կարանտինի ենթարկել COVID-19-ի պատճառով

Իսրայելում հազարից ավելի դպրոցականների են կարանտինի ենթարկել COVID-19-ի պատճառով

Հազարից ավելի իսրայելցի դպրոցականների կարանտինի են ենթարկել Իսրայելի առողջապահության նախարարության ցուցումով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բրեների շրջանային խորհրդի դպրոցի սովորողները մեկուսացվել են: Կարգադրությունն արվել Է այն բանի կապակցությամբ, որ 9-րդ դասարանի աշակետներից մեկը վարակվել Էր կորոնավիրուսով»,-ասված Է առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Ինչպես նշվում Է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, դպրոցականը COVID-19-ով վարակվել Է խաղալիքների խանութում, որտեղ աշխատում Էր Իտալիայում կորոնավիրուսով վարակված մի իսրայելացի:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել Էր, որ եւս երեք իսրայելցու մոտ Է կորոնավիրուս ախտորոշվել, նրանցից մեկը վերադարձել Է Իտալիայից: Այսպիսով, Իսրայելի այն քաղաքացիների թիվը, որոնց մոտ հաստատվել Է այդ ախտորոշումը, հասել Է 15-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը