Աշխարհ

05.03.2020 11:50


Աշխարհում գրեթե 95 հազար մարդ է վարակվել նոր կորոնավիրուսով

Աշխարհում գրեթե 95 հազար մարդ է վարակվել նոր կորոնավիրուսով

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 4-ի երեկոյի դրությամբ կազմել Է 94 հազար 752: Այդ մասին հայտնել Է South China Morning Post հոնկոնգյան թերթը, որը կորոնավիրուսից մահացածների ու ապաքինվածների վերաբերյալ տվյալների Էլեկտրոնային հաշվարկ Է վարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիվանդների ընդհանուր թվից 80 հազար 270-ը բաժին Է ընկնում մայրցամաքային Չինաստանին: Աշխարհի այլ երկրներում վարակվածների թիվը չորեքշաբթի օրն աճել Է մինչեւ 14 հազար 482՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով գրեթե 2514-ով:

Հարավային Կորեայում գրանցվել Է 5621 հիվանդացած (մահացել Է 32 մարդ), Իրանում՝ 2922 (մահացել Է 92 մարդ), Իտալիայում՝ 3089 (մահացել Է 107 մարդ):

Ավելի քան հարյուր վարակված Է գրանցվել Ճապոնիայում (1001, մահացել Է 12 մարդ), ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամները, Ֆրանսիայում (285, մահացել են չորսը), Գերմանիայում (240), Իսպանիայում (151, մահացել Է մեկը), Սինգապուրում (112), Հոնկոնգում (104): Ընդամենն աշխարհում մարտի 4-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից գրանցվել Է 3249 մահ, մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսից մահացել Է 268 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը