Աշխարհ

06.03.2020 19:25


Հայտնաբերվել է աշխարհում միակ լսնամաշկ օրանգուտանը

Հայտնաբերվել է աշխարհում միակ լսնամաշկ օրանգուտանը

Աշխարհում միակ լսնամաշկ (ալբինոս) օրանգուտանին ողջ եւ առողջ տեսել են Ինդոնեզիայի Բոռնեո կղզու անտառում: Այդ մասին հաղորդել Է NDTV կայքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գյուղի բնակիչներն Ալբա անունով կապուտաչյա եւ բաց մազածածկով պրիմատին պահում էին վանդակում: Կենդանապաշտպաններն Էգ օրանգուտանին վերեցրել են 2017 թվականին: Երբ 2018 թվականի վերջին նրանք հասկացել են, որ Ալբան կարող Է ինքուրույն բույն շինել եւ սնունդ հայթայթել, որոշել են նրան բաց թողնել վայրի բնության մեջ:

Մարտի սկզբին Բոռնեոյի oրանգուտանների գոյատեւման ֆոնդը մոնիթորինգի է ենթարկել երեք օրանգուտանի, որոնց նույնպես վերջերս էին բաց թողել ազատության մեջ, եւ հայտնաբերել են, որ Ալբան ողջ եւ առողջ է:

Այս խորագրի վերջին նյութերը