Աշխարհ

06.03.2020 17:15


Հրապարակվել է Մարսի ամենամանրամասն համայնապատկերը

Հրապարակվել է Մարսի ամենամանրամասն համայնապատկերը

NASA-ն հրապարակել Է Մարսի ամենամանրամասն լուսանկարը: Մոլորակի մակերեւույթի համայնապատկերը նկարահանել Է Curiosity մարսագնացը 2019 թականի նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը: Նշվում Է, որ լուսանկարներն ունեն ռեկորդային լուծաչափ, իսկ համայնապատկերը կազմում են հազարից ավելի նկարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Curiosity-ն երրորդ սերնդի մարսագնաց Է, որն իրենից ներկայացնում Է ինքնավար քիմիական լաբորատորիա: Ռովերի իջեցումը Մարսի վրա կայացել Է 2012 թվականի օգոստոսի 6-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը