Լրահոս

12.04.2011 00:02


Ադրբեջանը պետք է հաշտվի Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու կամարտահայտության հետ

Ադրբեջանը պետք է հաշտվի Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու կամարտահայտության հետ

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի նախագահը զարմանք է հայտնել, թե ինչու մինչ այսօր չեն իրականացվում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել է. «Կարծում եմ, որ պարոն Ալիևի ձեւական զարմանքը չի կարող թաքցնել այն իրողությունը, որ ի պատասխան ՄԱԿ-ի ԱԽ 1993 թ. բանաձեւերի կոչերի՝ դադարեցնել ռազմական գործողությունները, Ադրբեջանը պատրանքներ ունենանլով, որ հերթական ռազմական արկածախնդրությամբ հաջողության կհասնի, խափանում էր դրանց իրականացումը այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ստիպված չեղավ դիմել արցախյան կողմին զինադադար հաստատելու խնդրանքով:

Եվ եթե Ադրբեջանի իշխանությունները իրոք ցանկանում են խնդրի կարգավորում, ապա նրանք պետք է ոչ թե մեղադրեն միջազգային հանրությանը, այլ՝ հրաժարվեն ուժային տարբերակով խնդիրը լուծելու պատրանքներից ու հաշտվեն Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու կամարտահայտության հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը