Լրահոս

12.03.2011 11:47


Բողոքի երթ՝ ընդդեմ Մոսկվայի պայմանագրի

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մարտի 15-16-ին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա մասնակցելու է Բարձր մակարդակով համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Էրդողանի այցը Մոսկվա նվիրված է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամության պայմանագրի 90-ամյակին: Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը: Մոսկվայի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական չէ: Անօրինական փաստաթղթերը չեն կարող օրինական սահմանի հիմք հանդիսանալ: Ելնելով վերոնշյալ մտահոգությունից ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ս/թ. մարտի 16-ին ժամը 15:30-ին կազմակերպում են բողոքի երթ ընդդեմ Մոսկվայի անօրինական պայմանագրի: Երթը սկիզբ է առնելու Ս. Շահումյանի հրապարակից և շարժվելու է դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:

Այս խորագրի վերջին նյութերը