Լրահոս

12.03.2020 14:50


Երևանում բախվել են Mercedes S 500-ն ու Opel Zafira-ն. Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել

Երևանում բախվել են Mercedes S 500-ն ու Opel Zafira-ն. Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes S500 մակնիշի 21 TZ 221 համարանիշի և Opel Zafira մակնիշի 36 RT 295 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Օպերատիվորեն ժամանել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃՈ ծառայողները տեղում պարզեցին, որ Opel-ն ընդհանրապես ԱՊՊԱ չի ունեցել։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը