Լրահոս

12.03.2020 17:19


Խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ ՍԴ նիստին ներկա գտնվելուց

Խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ ՍԴ նիստին ներկա գտնվելուց

Սիրելի քաղաքացիներ,

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված ռիսկերը՝ խնդրում եմ ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։

Խնդրում եմ զանգվածային լրատվամիջոցներին ուղիղ եթերի միջոցով հնարավորություն ընձեռնել նիստով հետաքրքրվող բոլոր քաղաքացիներին հետևել նիստի ընթացքին։

Հրայր Թովմասյան
Սահմանադրական դատարանի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը