Լրահոս

15.03.2020 14:59


Էջմիածնում կորոնավիրուսով վարակված երեխայի դպրոցից մեկուսացրել են նրա հետ շփված անձանց (տեսանյութ)

Էջմիածնում կորոնավիրուսով վարակված երեխայի դպրոցից մեկուսացրել են նրա հետ շփված անձանց (տեսանյութ)

Էջմիածնում նոր տիպի կորոնավիրուսով վարակված դպրոցականը սովորում է թիվ 4 դպրոցում։ «Արմենպրես»-ի ձեռքի տակ հայտնվել են կադրեր դպրոցի բակից և դպրոցականների մեկուսացման աշխատանքներից։

Դպրոցականների դասընկերներին, նրա հետ սերտ շփում ունեցողներին հրավիրել են դպրոց, որտեղից նրանց ընտանիքներին մեկուսացրել են ավտոբուսներով։

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Իտալիայից ժամանած և վարակված Էջմիածնի բնակիչ կնոջ ընտանիքում նշանադրության արարողությանը մասնակցել է նաև դպրոցներից մեկի բուժքույրը։ Տարածված լուրերի համաձայն՝ բուժքույրը հենց նույն դպրոցում էր աշխատում։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 դեպք։ 21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:

Այս խորագրի վերջին նյութերը