Լրահոս

14.03.2011 17:30


Սաուդյան Արաբիայի զինված ուժերը Բահրեյն են ժամանել երկրի կարգուկանոնն ապահովելու համար

«Ֆրանս Պրես»–ը գրում է, որ Սաուդյան Արաբիայի ավելի քան հազար զինվոր, ուղարկված Պարսկական ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից, Բահրեյն է ժամանել երկրում կարգուկանոնն ապահովելու համար։

Իսկ «ՌԻԱ Նովոստի»–ն նշում է, որ իրավապահ ուժերը Բահրեյն են ժամանել կիրակի երեկոյան։

Փետրվարի կեսերին Պարսկական ծոցի նավթարդյունահանող պետությունների արտաքին գերատեսչությունները հայտարարել էին Բահրեյնի իշխանություններին լիովին պաշտապանելու մասին և հանդես էին եկել թագավորության գործերին ցանկացած արտաքին միջամտության դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը