Լրահոս

15.03.2011 10:19


Մեծ Բրիտանիան այցագիր տրամադրելիս մեծամտություն և ռասիզմ է տարածում

Մեծ Բրիտանիա մուտքի արտոնագիր ստանալու բարձր գինը և դժվարությունը շատ երկրների զբոսաշրջիկներին խանգարում է և Լոնդոնին արժենում է ավելի քան 1մլրդ չստացված եկամուտ։ Այս մասին ասված է Եվրոպական տուրօպերատորների ասոցիացիայի հաշվետվության մեջ։ Համաձայն վերջինի՝ Մեծ Բրիտանիայի այցագրային համակարգը մեծամտության և նույնիսկ ռասիզմի երանգներ է պարունակում ու երկիրը դասում է շրջագայությունների համար առավելագույնս խնդիրներ առաջացնողների շարքում։ Այցագիր ստանալու դժվարությունների պատճառով ամենաքիչը 300 հազ. օտարերկրյա զբոսաշրջիկ ստիպված է հրաժարվել այդ երկիր այցելելուց։ Այցագրի ձևակերպումը, առանց այն տրամադրելու լիովին երաշխիքի, գերազանցում է 100 եվրոն։

Այս խորագրի վերջին նյութերը