Լրահոս

15.03.2011 11:50


Արկերը վնասազերծվել են

Մարտի 14-ին՝ժամը 12.52-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի  մարզի Նոր Ամանոս գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները դաշտում մետաղի ջարդոն հավաքելիս հայտնաբերել են արկ նմանեցնող 3 մետաղական իր:

Դեպքի վայր են մեկնել մարզային օպերատիվ խումբը եվ փրկարական ուժերի վարչության փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ տվյալ իրերը իրենցից ներկայացնում են հրետանային արկեր: Տարածքը փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից շրջափակվել է:

Դեպքի վայր  ժամանած սակրավորները պայթեցման եղանակով արկերը վնասազերծվել են:

Այս խորագրի վերջին նյութերը