Լրահոս

15.03.2011 13:24


«Մեծ ությակ»–ի երկրները Լիբիայի իրավիճակին միջամտելու վերաբերյալ համաձայնության չեն եկել

«Մեծ ությակի» երկրները չեն կարողացել համաձայնության գալ Լիբիայում քաղաքացիական պատերազմին ռազմական միջամտություն ունենալու  հարցում։ Ինչպես հաղորդում «Agence France-Presse» գործակալությունը, այս մասին այսօր  հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպը։

Նրա խոսքերով՝ «G8»–ի  անդամ երկրների կարծիքները բաժանվել են։ Ժյուպին չի հաջողվել բոլորին համոզել, որ միանան Ֆրանսիայի  այն պահանջին, թե պետք է Լիբիայի վրայով թռիչքների վրա արգելք դրվի։

Նշենք, սակայն, որ  Լիբիայի օդային ճանապարհը փակելու կոչով հանդես էր եկել նաև Արաբական երկրների լիգան։

Այդ հարցը  պետք է քննարկի  նաև ՄԱԿ–ի  Անվտանգության խորհուրդը։

ՆԱՏՕ–ն էլ պնդում է, թե թռիչքների արգելքն անհրաժեշտ պայման է, որպեսզի  հնարավոր  լինի ռազմական միջամտություն ունենալ Լիբիայի դեպքերին։ Բացի  դա, փակելով օդային ճանապարհը՝ գնդապես Մուամար Քադաֆին չի  կարողանա  երկրից հեռանալ և  չի  կարող ցուցարների վրա  ռզմաօդային ուժեր  կիրառել։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից Լիբիայում ցուցարարները բողոքի գործողություններ էին իրականացնում՝ պահանջելով 40 տարի նախագահի  պաշտոնում իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, սակայն Քադաֆին տուրք չտալով բողոքներին և օգտագործելով իր կապիտալն ու բանակը՝ ցուցարաններին հակահարված է տվել։ Քաղաքացիական պատերազմն այնտեղ դեռ շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը