Աշխարհ

23.03.2020 11:24


Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ վարակված է կորոնավիրուսով:

«Կարծում եմ, իմ բարոյական պարտքն է հայտնել, որ ես COVID-19 կորոնավիրուսի թեստի դրական արդյունք ունեմ: Իմ ընտանիքն ու ես գտնվում ենք մեկուսացման մեջ, քանի դեռ այն անհրաժեշտ է բժշկական տեսանկյունից»,-գրել է երգիչը Facebook-ում:

Հիշեցնենք, որ Իսպանիան հիվանդության տարածման առումով Եվրոպայում երկրորդ երկիրն է Իտալիայից հետո:

Իսպանիայում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսով վարակի հետևանքով մահացել է 394 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասնում էր 28 հազար 572-ի: Իսպանիայում զոհերի ընդհանուր թիվը հասել է 1725-ի:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը