Լրահոս

16.03.2011 15:50


Ալիկ Արզումանյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը Հայաստանի լավ քաղաքացու կողմից արված շատ խիզախ քայլ է»

Ալիկ Արզումանյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը Հայաստանի  լավ քաղաքացու կողմից արված շատ խիզախ քայլ է»

Ազատության հարպարակում հացադուլ  իրականացնող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար  Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցելու էին եկել տասնյակ  մարդիկ՝ հասարակ քաղաքացիներ, իր կուսակիցները, ինչպես նաև նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանը։

«7օր»–ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Րաֆֆի Հովհանիսյանի այդ քայլին՝ նա ասել է, թե ինքը ողջունում է նրա բողոքի գործողությունը և համարում է, որ դա Հայաստանի լավ քաղաքացու կողմից շատ խիզախ քայլ է։

Հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ պայքարի այս ձևը՝ Ալիկ Արզումանյանը պատասխանել է՝ եթե ամեն ինչ արդյունավետությամբ դիտարկվի, ապա ոչ մի բան էլ չի կարելի անել, այլ ուղղակի պետք է ողջունել իշխանությունների այս «բեսպրեդելը»։

–Ամեն մարդ պետք է պայքարի իր պատկերացումների շրջանակում։ Իսկ թե այդ ճանապարհը արդյունքի կբերի՞, թե՞ ոչ՝ ապա ասեմ, որ ի վերջո ցանկացած  ճանապարհ արդյունքի է բերելու, իսկ թե կարճատև, արա՞գ կլինի, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Նայե՛ք, տեսե՛ք, թե ուրիշ ժողովուրդները  ոնց են պայքարում իրենց  ազատության համար՝ նայե՛նք, սովորե՛նք,–ասել  է նա։

Արձագանքին, թե չէ՞ որ  նախկինում արված  հացադուլները անարդյունք են եղել, Ալիկ Արզումանյանը պատասխանել է, թե որևէ հացադուլ՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշախարհի որևէ ծայրում, երբևէ չի եղել, որ անհետևանք մնա և որևէ արդյունքի չբերի։

–Փոփոխությունների բերում է ցանկացած  հացադուլ կամ բողոքի այլ դրսևորում։ Այլ հարց է, թե մաքսիմա՞լ արդյունքի է բերում, թե՞ այդ մեր պատկերացրած մաքսիմալ արդյունքի ինչ–որ մի փոքր քայլն է ապահովում։ Կարծում եմ, որ այս քայլն էլ  արդյունքի ճանապարհին ճիշտ ընտրած բողոքի ձև է,–ընդգծել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը