Լրահոս

16.03.2011 15:42


Բոն Ջովին «Apple»-ի հիմնադրին մեղադրում է երաժշտությունն «սպանելու» համար

Բոն Ջովին «Apple»-ի հիմնադրին մեղադրում է երաժշտությունն «սպանելու» համար

«Բոն Ջովի» խմբի առաջնորդ և երգիչ Ջոն Բոն Ջովին «Apple» կամակերպության հիմնադիր Սթիվ Ջոբսին մեղադրել է երաժշտական բիզնեսի սպանության համար։ Այս մասին հաղորդում է «Undercover» կայքը։

Հարցազրույցներից մեկում կատարողը հայտնել է, թե արդի երիտասարդությունը երաժշտությունը չի ընկալում այնպես, ինչպես անցած տարիների երաժշտասերները։ «Ժամանակին դեռահասները ականջակալներ էին դնում, ձայնը առավելագույնս բարձրացնում էին, ձեռքն էին վերցնում ձայնասկավառակի կազմը, փակում էին աչքերը և բառիս բուն իմաստով խորասուզվում ալբոմի մեջ։ Ձայնասկավառակների մեծ մասն ընտրվում էր ըստ կազմի. մարդիկ  տեսնում էին մի քանի նկար և փորձում պատկերացնել, թե ինչ է թաքնված դրանց հետևում։ Ձայնասկավառակի վրա ձայնագրված երաժշտության մասին նրանք անգամ գաղափար չունեին։ Դրանք մոգական ժամանակներ էին։ Ժամանակակից երաժշտասերներն այդ զգացողություններից զրկված են»,–ասել է Ջոն Բոն Ջովին։

Այս խորագրի վերջին նյութերը