Լրահոս

16.03.2011 16:12


Կարապետ Ռուբինյան. «Ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլն ու կարծում, որ քաղաքական ուժերը պետք է աջակցեն, ինչով կարող են»

Կարապետ Ռուբինյան. «Ողջունում եմ Րաֆֆի  Հովհաննիսյանի քայլն ու կարծում, որ քաղաքական ուժերը պետք է աջակցեն, ինչով կարող են» Ազատության հրապարակում հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնելու եկած՝  ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող, ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, թե ինքն այս քայլը ողջունում է։ –Պայքարի ցանկացած ձևին ես համաձայն եմ, որովհետև իշխանություններն իրենց օրենքից դուրս են դրել իրենց բոլոր քայլերով, ուստի ողջունում եմ Րաֆֆի  Հովհաննիսյանի  այս քայլը ու կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է աջակցեն, ինչով կարող են,–ասել է նա։ Հարցին, թե իսկ որքանո՞վ է պայքարի  այս ձևը Հայաստանում արդյունավետ, Կարապետ Ռուբինյանը  պատասխանել է, թե արդյունավետությունը նախ և առաջ կախված է բոլորից։ –Հիմա այստեղ ժողովուրդը կարող էր հարյուրապատիկ հավաքված լինել, և այդ դեպքում հարյուրապատիկ արդյունավետ կլիներ այդ գործողությունը։ Ուրեմն եթե մենք ինչ–որ պրետենզիաներ ունենք արդյունավետության առումով, ապա ինքներս մեզ պետք է դիմենք, քանի որ  եթե որևէ կուսակցություն ձեր կարծիքով ամենաարդյունավետ  քայլին գնա, ու եթե ժողովրդի աջակցությունը չլինի, ուրեմն արդյունավետությունը զրո կլինի,–ասել է նա։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը