Լրահոս

17.03.2011 10:19


Քադաֆին հայտարարել է՝ մարտի 17–ը Միսրատ քաղաքի համար ճակատամարտի որոշիչ օրն է լինելու

Քադաֆին հայտարարել է՝ մարտի 17–ը Միսրատ քաղաքի համար ճակատամարտի որոշիչ օրն է լինելու

Ինչպես հայտնել է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին հայտարարել է, թե այս օրը՝ մարտի 17–ը, Միսրատ քաղաքի համար տրվող ճակատամարտի որոշիչ օրն է դառնալու։ Նշենք, որ այս քաղաքը Լիբիայի արևմուտքում գտնվող միակ բնակավայրն է, որը  ցուցարարների վերահսկողության տակ է։

Դրանից հետո կառավարությունը կարող է սկսել երկրի արևելքում գտնվող Բենգազ քաղաքի գրավումը։

Վերջերս Քադաֆիի որդին՝ Սայիֆ ալ–Իսլամ Քադաֆին, հայտարարել էր, թե կառավարական զորքերը շատ մոտ են Բենգազ քաղաքի գրավմանը, որտեղ կետնրոնացված է ընդդիմության պատվարը։

–Ռազմական գործողությունները ավարտված են։ 48 ժամից ամեն ինչ կվերջանա։ Մեր զորքերն արդեն մոտ են Բենգազին։ Ինչ որոշում էլ ընդունվի, արդեն շատ ուշ է լինելու,–հայտարարել է Ս. Քադաֆին ի պատասխան այն հարցի, թե հնարավո՞ր է՝ Լիբիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծվի։

Հիշեցնք, որ Լիբիայի  վրայով թռիչքներն արգելելու և երկինքը փակելու առաջարկը հնչել էր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը