Կարծիք

08.04.2020 08:34


Ձեր կոչը պետք է ուղղված լիներ ոչ թե ընդդիմությանը, այլ ձեր թեթև, բայց երկրի համար կործանարար ձեռքով բերված իշխանությանը

Ձեր կոչը պետք է ուղղված լիներ ոչ թե ընդդիմությանը, այլ ձեր թեթև, բայց երկրի համար կործանարար ձեռքով բերված իշխանությանը

Նոր կարդում էի ՀՀ առաջին Նախագահի ուղերձը։
Նա, փաստորեն, կոչ էր անում համախմբվել իշխանության շուրջ՝ մի կողմ դնելով բոլոր քաղաքական տարաձայնությունները։ Գիտեք, մեծ սիրով կհամաձայնվեի, բայց.․․․

Արդյոք արտակարգ դրությունը ժամանակին մցնելու մեր՝ ընդդիմադիրներիս, կոչը հենց ա՞յդ չէր։

Արդյոք գրեթե ամեն օր մեր բոլորի կողմից հնչեցվող տնտեսական ճիշտ քայլերը հենց դրա ապացո՞ւյցը չեն։

Արդյոք Նախագահ Քոչարյանին կալանքից անհապաղ ազատելու պահանջը հենց դա՞ չէ։ Ակնհայտ է չէ՞, որ Նախագահի՝ ազատության մեջ գտնվելով կրքերը բավականին կթեթևանան։

Արդյոք մե՞նք էինք ասում՝ կորոնովիրուսը ում շունն ա։

Արդյոք մե՞նք էինք ասում, որ վիրուսը վտանգավոր չէ և պետք չէ որևէ լուրջ միջոցառումներ իրականացնել։

Արդյոք մե՞նք էինք Իտալիայից թռիչքների չչեղարկողը։

Պարոն Նախագահ, Դուք երևի ինչ-որ բան շփոթել եք։ Ձեր կոչը պետք է ուղղված լիներ ոչ թե ընդդիմությանը, այլ ձեր թեթև, բայց երկրի համար կործանարար ձեռքով, բերված իշխանությանը, որը փոխանակ գործ անի, ընկած է Ֆեյսբուքում լայք հավաքելով և մեզ՝ ընդդիմադիրներիս, վարկաբեկելով։ Այո՛, հենց Ձեր իշխանությանը, որը պետական միջոցները վատնում է ֆեյքերի ֆաբրիկաներ պահելու և իրար պարգևավճարներ բաժանելու վրա։

Հարգում եմ Ձեզ՝ որպես ՀՀ առաջին Նախագահ, բայց միշտ կտրականապես դեմ եմ եղել Արցախի հարցում ձեր մոտեցումներին։
Այս պահին միակ բանը, որ դուք իրոք պարտավոր էիք անել, Նախագահ Քոչարյանին անհապաղ ազատելու կոչն էր, որին պետք է հետևեր ՀՀ բոլոր նախկին ղեկավարներին մեկ սեղանի շուրջ հավաքելու կոչը։ Ցավում եմ, որ Հայաստանի համար նույնիսկ այս ստեղծված ամենաբարդ իրավիճակում դուք կրկին փորձում եք շահել քաղաքական դիվիդենտներ։

Հ.Գ. Ապրիլյան գործողությունները հետազոտող Ազգային Ժողովի հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու ձեր կոչը տեղին չէ։ Դուք պետք է ժամանակին կոչով դիմեիք, որ նման խայտառակ հանձնաժողով չստեղծվեր։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը