Լրահոս

18.03.2011 10:42


ՄԱԿ–ի ԱԽ–ն ընդունեց Լիբիայի վերաբերյալ բանաձև

Մարտի 17-ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը, ձայների մեծամասնությամբ, ընդունեց Լիբանանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների կողմից ներկայացված Լիբիայի վերաբերյալ բանաձև։ Բանաձևի նախագծին կողմ են քվեարկել ՄԱԿ–ի ԱԽ 15 անդամ երկրներից 10–ը՝  Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Գերմանիան և Հնդկաստանը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։

Համաձայն բանաձևի՝  Լիբիայի տարածքի վրա սահմանվում են ոչ թռիչքային գոտիներ։ Բանաձևով նախատեսվում է նաև ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝  խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։  Բանաձևում  կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը և վերջ տալ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացվող բռնի գործողություններին։  Փաստաթղթում սահմանվել է նաև մի շարք լիբիացի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցների խստացումն ու Լիբիայի Կենտրոնական բանկի և Լիբիայի ազգային նավթային կորպորացիայի ակտիվները սառեցնելու դրույթը։

Ըստ  Reuters –ի

Այս խորագրի վերջին նյութերը