Լրահոս

18.03.2011 11:17


Ժիրայր Սեֆիլյանը՝ երեկ Լևոն Տեր–Պետրոսյանի տուն գնալու մասին. «Ավելին չէի էլ սպասում»

Ժիրայր Սեֆիլյանը՝ երեկ Լևոն Տեր–Պետրոսյանի տուն գնալու մասին. «Ավելին չէի էլ սպասում»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը մեկնաբանելով ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների կողմից Ազատության հրապարակ մուտք գործելը՝ «7օր»-ին ասել է.

–Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի գտնվելը ճնշեց Կոնգրեսի ղեկավարությանը, որ նրանք վերջ ի վերջո ժողովրդի պահանջը կատարեն։

Ժ. Սեֆիլյանին, սակայն, հետաքրքրում է այս ամենի շարունակությունը։

–Ազատության հրապարակն ազատագրելը չպետք է լինի ինքնանպատակ։ Այս իմաստով մեր նախկին բոլոր մտահոգություններն ընդդիմության գործելաոճի և մարտավարության վերաբերյալ շարունակում են մնալ,–ասել է Ժ. Սեֆիլյանը։

Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ երեկ Ազատության հրապարակում ներկա գտնվողներին բարի գիշեր մաղթելուն և տուն գնալուն, Ժ. Սեֆիլյանն ասել է, թե ավելին չէր էլ սպասում։

Րաֆֆի Հովհաննիսյանին Լևոն Տեր–Պետրոսյանի չմոտենալն ու նրան ընդհանրապես չհիշատակելն էլ Ժ. Սեֆիլյանին տխրեցրել է։

–Մի կողմից Ազատության հրապարակի ազատագրման բերկրանքն ապրեց ժողովուրդը, մյուս կողմից տեսնելով այդ պառակտվածությունը, իր հոգու խորքում նորից տխրությունը պահած՝ վերադարձավ տուն։ Շատ վատ եմ վերաբերվում երեկվա կատարված այդ երույթին,–ընդգծել է նա։

Ժիրայր Սեֆիլյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ քիչ ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը