Լրահոս

13.04.2020 15:25


«Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ բախվել են Mercedes Benz բեռնատարն ու Mercedes C180-ը. կան վիրավորներ

«Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ բախվել են Mercedes Benz բեռնատարն ու Mercedes C180-ը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Բաբայան-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C180 մակնիշի 11 ՕՏ 119 համարանիշի և Mercedes Benz մակնիշի 198 AF 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախման հետևանքով Mercedes C180-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված բետոնե պատվանդանին և մասամբ հայտնվել օդում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ Shasmshyan.com-ոմ:

Այս խորագրի վերջին նյութերը