Լրահոս

14.04.2020 12:10


Կրակել են Հովհաննես Ազոյանի բնակարանի վրա՞

Կրակել են Հովհաննես Ազոյանի բնակարանի վրա՞

Ֆեյսբուքում գրառումներ են տարածվում, որ գիշերը կրակել են Օրբելի փողոցում բնակվող հայտնի դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի վրա։

«Հրապարակի» հեզ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվականի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը հաստատեց, որ վերոնշյալ հասցեում կրակոցներ եղել են։

«Հաղորդումը այսպես է ստացվել։ Ժամը 1։42-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ կրակել են Օրբելի փողոցի 8 շենքում գտնվող իր տան պատուհանի վրա, փամփուշտը մտել է ներս։ Օպերատիվ խումբը պարզել է, որ գնդակը հայտնվել է բնակարանի մահճակալին, որը որ վերցվել է։ Կատարվում են միջոցառումներ կրակողի ինքնությունը պարզելու»,-ասաց Գաբրիելյանը։

Հարցին,թե դերասան Ազոյանն է եղել ահազանգողը, Գաբրիելյանը պատասխանեց. «Քաղաքացի»։

Ազոյանի հետ կապվել չհաջողվեց։ Ֆեյսբուքյան գրառումներից համաձայն նշված հասցեում բնակվում է Հովհաննես Ազոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը