Լրահոս

14.04.2020 12:23


Գյումրիում բախվել են Ford tranzit-ը, Mazda-ն ու Peugeut-ն. վերջին 2-ը վերածվել են մոխրակույտի

Գյումրիում բախվել են Ford tranzit-ը, Mazda-ն ու Peugeut-ն. վերջին 2-ը վերածվել են մոխրակույտի

Երեկ՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Չերկազի փողոցում բախվել են Mazda մակնիշի 35 PV 587 համարանիշի , Peugeut մակնիշի 35 G O 597 համարանիշի եւ Ford tranzit մակնիշի 34 VA 373 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բախման հետեւանքով ավտոմեքենաներից Mazda-ում եւ Peugeut-ում հրդեհ է բռնկվել:

Mazda-ն եւ Peugeut-ն ամբողջովին վերածվել են մոխրակույտի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը