Լրահոս

18.03.2011 13:36


ՀՀԿ–ական պատգամավորի խոսքերով՝ միայն ժամանակի խնդիր էր Ազատության հրապարակ մտնելը

ՀՀԿ–ական պատգամավորի խոսքերով՝ միայն ժամանակի խնդիր էր Ազատության հրապարակ մտնելը

–Այն, որ վաղ թե ուշ Ազատության կամ Օպերայի հրապարակը պետք է  նաև նմանատիպ հանրահավաքների հավաքատեղի դառնար, դա միայն ժամանակի խնդիր էր։ Իսկ ժամանակը, փաստորեն, ստացվեց երեկվա հանրահավաքով։ Ինչի՞ համար եք հիմա զարամանում,–այսօր «Հայելի» ակումբում հայտարարել է ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Դավթյանը։

Մեկնաբանելով մարտի 17–ին ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների կողմից Ազատության հրապարակի «վերանվաճումը», նա նշել է.

–Եթե անկեղծ լինենք, նաև հասկանում ենք, որ մարտի 1–ի հետ կապված իրադարձություններն էին հիմնական պատճառը, դրանց կրկնությունը թույլ չտալը, որով էլ, ըստ էության, նաև պայմանավորված էր այս տևական ժամանակը կամ 3 տարին, որի ընթացքում կարծես թե զերծ էր մնում միշտ, այլ տեղ էր առաջարկվում քաղաքապետարանի կողմից, որ իրականացվեն այդ միջոցառումները։

Ա. Դավթյանը համամիտ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետի հետ, որ քաղաքական զարգացումները ճիշտ հունով են ընթանում։ Իսկ հիշեցնելով ՀՀ նախագահի այն խոսքերը, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության մեջ կան քաղաքական մեծ փորձ ունեցող մարդիկ, ովքեր տարբերում են քաղաքական նկրտումները ազգային պետական խնդիրներից, ՀՀԿ–ական պատգամավորը նշել է.

–Փա՛ռք Աստծո, որ այդ մարդիկ կան, և մենք ամեն ինչ պետք է անենք՝ այն սխալները, որոնք եղել են, նորից չկրկնվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը