Լրահոս

14.04.2020 15:55


Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու Kawasaki Ninja մոտոցիկլը. կա վիրավոր (տեսանյութ)

Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու Kawasaki Ninja մոտոցիկլը. կա վիրավոր (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 14-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan Tiida մակնիշի 35 ՏG 550 համարանիշի և Kawasaki Ninja մակնիշի ZZ 023 համարանիշի մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը