Լրահոս

18.03.2011 15:08


Է. Շարմազանով. «Ես ի՞նչ իմանամ»

Է. Շարմազանով. «Ես ի՞նչ իմանամ»

Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը բացառապես պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրն է։ Պարոն Հովհաննիսյանը քաղաքական ուժի առաջնորդ է, ինքն է որոշում՝ ինչպիսի մեթոդներով գնալ քաղաքական պայքարի, բայց կրկնում եմ, դա պայմանավորված էր PR քայլով, որ «Ժառանգությունը» հետ չմնա ՀԱԿ–ից, իսկ խորհրդարանում էլ՝  դաշնակցությունից,–«Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Ա՞յդ պատճառով Լևոն Տեր–Պետրոսյանը երեկ չմոտեցավ Րաֆֆի Հովհանիսյանին» հարցին ի պատասխան՝ Է. Շարմազանովը նշել է, թե ինքն այլ քաղաքական գործիչների կարծիքներն իմանալով երբեք հայտնի չի եղել.

Հաշվի առնելով, որ Լևոն Տեր–Պետրոսյանը շախմատ շատ է սիրում, տարբեր կոմբինացիաներ կարող են իր ուղեղում լինել, ես ի՞նչ իմանամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը