Լրահոս

18.03.2011 16:53


Եմենում 30 ցուցարար է սպանվել

Եմենում 30 ցուցարար է սպանվել

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, այսօր Եմենի Սանա քաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախման հետևանքով մահացել է 30 և մարմնական վնասվածքներ ստացել ավելի քան 100 մարդ։

Ականատեսները պատմում են, որ  ցուցարարների վրա հարձակվել են Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի կողմնակից «սափրագլուխները»։ Հարձակվողները զիված են եղել ատրճանակներով, դանակներով և մահակներով։

Հաղորդվում է, որ նախագահի կողմնակիցները, որոնց թիվը հասնում էր մի քանի տասնյակի, թաքնվել են հրապարակին կից տներում։

Հիշեցնենք, որ  Եմենում բազմահազարանոց ցույցերը  անցկացվում են փետրվարի 21–ից։

Ցուցարարներին մի քանի անգամ փորձել են ցրել և նրանց նկատմամբ արցունքաբեր գազ ու մարտական փամփուշտներ են կիրառել։

Այս խորագրի վերջին նյութերը