Լրահոս

18.03.2011 16:46


Մեծ Բրիտանիան Լիբիայում ռազմական միջազգային գործողության իրականացնելու համար կործանիչներ կհատկացնի

Լիբիայի դեմ ռազմաօդային գործողություններին մասնակցելու համար Մեծ Բրիտանիան կտրամադրի թագավորական ռազմաօդային ուժերի «Թայֆուն» և «Տորնադո» կործանիչները։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այս մասին այսօր հաղորդել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

–Այսօր առավոտվանից մենք նախարարների կաբինետի արտակարգ նիստ ենք անցկացրել, և ես ու պաշտպանության նախարարը զինված ուժերի ղեկավարին հրահանգել ենք, որ սկսի նախապատրաստվել Բրիտանիայի մասնակցությունը ռազմական գործողություններին,–ասել է Քեմերոնը՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը