Քաղաքական

17.04.2020 12:47


«Ասելիք, իհարկե, կա, վերաբերմունք, իհարկե, կա, բայց չեմ ուզում ասեմ». Արարատ Միրզոյանը՝ Գագեգին Բ-ի մասին (տեսանյութ)

«Ասելիք, իհարկե, կա, վերաբերմունք, իհարկե, կա, բայց չեմ ուզում ասեմ». Արարատ Միրզոյանը՝ Գագեգին Բ-ի մասին (տեսանյութ)

Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որեւէ բան ասել այդ հարցի մասին, երբ անհրաժեշտություն լինի, անպայման կասեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցուևմ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի հայտնի հայտարարության եւ դրանից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին:

Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն կարեւոր էր համարել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, իսկ Ալեն Սիմոնյանը հիշեցրել էր, որ հանրությունը ժամանակին պահանջում էր նաեւ կաթողիոսի հրաժարականը՝ իր խոսքում վկայակոչելով Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը՝ Կտրիճ Ներսիսյան:

Հարցին, թե արդյոք հարիր է ԱԺ փոխնախագահին նման ձեւով խոսել հոգեւոր առաջնորդի մասին, Արարատ Միրզոյանն ասաց. «Եթե սկսենք խոսել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի: Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որեւէ բան ասել: Սա չի նշանակում, որ ասելիք չկա, պարզապես ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին: Այդ պահին դա մեր պետության ու ազգի համար օգուտ չի լինի: Ասելիք, իհարկե, կա, վերաբերմունք, իհարկե, կա, բայց չեմ ուզում ասեմ: Ուղիղ ու անկեղծ ասում եմ»:

Հարցին, թե Կաթողիկոսի հայտարարության մեջ աշխարհիկ գործերին միջամտություն տեսնո՞ւմ է, նա արձագանքեց. «Այո, պետությունը եւ Եկեղեցին անջատ են եւ պետք է չխառնվեն իրար ներքին գործերին: Միաժամանակ պետք է ասեմ, որ կաթողիկոսը եւս ՀՀ քաղաքացի է եւ ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը