Լրահոս

19.03.2011 09:55


Հարավային Սուդանում բախումների հետևանքով զոհվել է 69 մարդ

Հարավային Սուդանի զինվորականները հաղորդում են, որ վերջին երկու օրերի ընթացքում ապստամբների խմբավորումների հետ բախումների հետևանքով առնվազն 69 մարդ է զոհվել։

Այս մասին հողորդում է «BBC Russian»–ը։

Տեղեկություններ կան նաև տասնյակ վիրավորների մասին։ Հարավային Սուդանի իշխանությունները մեղադրել են Սուդանի կառավարությանը զինյալներին աջակցելու համար՝ տարածաշրջանում իրադրությունը ապակայունացնելու նպատակով։

Տեղեկացնենք, որ Հարավային Սուդանը, օգտվելով ինքնորոշման իրավունքից ու հանրաքվե անցկացնելով, հուլիսին լիովին անկախություն ձեռք կբերի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը