Լրահոս

19.03.2011 10:27


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քադաֆիին վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քադաֆիին վերջնագիր է ներկայացրել

Ինչպես հաղորդում է «BBC»–ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Լիբիայի նախագահ գեներալ Մուամար Քադաֆին պետք է ենթարկվի ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի պահանջներին կամ պատրաստ լինի պատերազմական գործողությունների։

Օբաման ընդգծել է, որ հինգշաբթի օրը Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևը քննարկման ենթակա չէ։

Ավելի վաղ Քադաֆիի կառավարությունը հայտարարել էր, թե հետևելով Անվտանգության խորհրդի բանաձևին` դադարեցնում է ռազմական գործողությունենրն ընդդեմ ցուցարարների։

ԱՄՆ նախագահի խոսքերով՝ Քադաֆիին հավատարիմ զինուժը պետք է հետ քաշվի ցուցարարների կողմից կառավարվող քաղաքների մերձակայքից, իսկ կառավարությունը պետք է ապահովի մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունը։

Եթե Քադաֆին չհնազանդվի, ապա, ինչպես Օբաման է ասել, դա նրա համար հղի կլինի լուրջ հետևանքներով։

–Բանաձևը կյանքի կկոչվի ռազմական գործողությունների միջոցով,–հավելել է նա։

ԱՄՆ ղեկավարը նաև նշել է, որ լիբիական բռնապետի դեմ կոշտ միջոցների կիրառման նախաձեռնությունը միջազգային ջանքերի արդյունք է։

–Միացյալ Նահանգները չի պատրաստվում Լիբիա ուղարկել իր ցամաքային ուժերը, և մենք մտադիր չենք հստակ որոշված նպատակից դուրս ուժ օգտագործել, այլ՝ հենց Լիբիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության համար,–հայտարարել է Օբաման։

Բացի դա, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուղևորվել է Ֆրանսիա, որտեղ այսօր եվրոպացի իր գործընկերների հետ քննարկելու է ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը կյանքի կոչելու հարցը։

Հիշեցնենք, որ  երեկ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դևիդ Քեմերոնը հայատարարել էր, որ պատարաստ է մոտակա ժամերի ընթացքում իր զինվորականներին ուղարկել թռիչքի՝ Լիբիայի երկինքը փակելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը