Լրահոս

19.03.2011 13:11


Մարտի 28-ին տեղի կունենա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում Հայաստանի Մշակույթի նախարարությունը և Հայաստանի Թատերական գործիչների միությունը կանցկացնեն ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվում է Խորեն Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին: Թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառումները կանցնեն երկու փուլով: Մարտի 28-ին ժամը 16:00-ին մրցանակաբաշխության դափնեկիրների մասնակցությամբ թատերականացված երեկո կկայանա Արտաշատի Ա. Խարազյանի անվան թատրոնի շենքում:

Այս խորագրի վերջին նյութերը