Լրահոս

19.03.2011 13:38


Մ. Մինասյան. «Այն կողմից հնչում էին կոչեր, որոնք մեզ հուշում էին, որ մարդիկ տեղափոխվում են ավելի իրատեսական դաշտ է»

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ազատության հրապարակ ընդիմության մտնելուն՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն ասել է, թե «նվաճել» բառը այս դեպքում շատ պաթետիկ է ասված, քանի որ նվաճում են այն դեպքում, երբ կան արգելքներ, դիմադրություն։

ՀՀԿ–ական պատգամավորը նշել է, թե Ազատության հրապարակ ընդդիմության մտնելը բարի կամքի դրսևորում է իշխանությունների կողմից։

–Այն կողմից հնչում էին կոչեր, որոնք մեզ հուշում էին, որ մարդիկ տեղափոխվում են ավելի իրատեսական դաշտ,–ասել է նա։

Մ. Մինասյանը բարի կամքի դրսևորում է համարում նաև օրերս երկու ընդդիմադիր գործիչների բանտից ազատումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը