Աշխարհ

22.04.2020 21:20


Կարանտինային պայմաններում ո՞ր բառերն են թուրքերն ավելի շատ փնտրում Google-ում

Կարանտինային պայմաններում ո՞ր բառերն են թուրքերն ավելի շատ փնտրում Google-ում

Թուրքիայում Միջազգային էլեկտրոնային նախաձեռնությունների կազմակերպության ղեկավար Ահմեթ Մուհամեդ Չալմուքը ներկայացրել է իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքը, թե կարանտինային ռեժիմի պայմաններում Թուրքիայում մարդիկ որ բառերն ու արտահայտություններն են փնտրում «Google» որոնողական համակարգում։

Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում է գտնվում «EBA TV» կայքը։ Այն ուսումնական կայք է, որի միջոցով դպրոցականները հետևում են դասերին։

Երկրորդ հորիզոնականում իսպանական «Թղթե տնակ» (La Casa De Papel) հեռուստասերիալն է։

Երրորդ հորիզոնականում սոցիալական աջակցության համար դիմումների կայքն է։

Ամենաշատ որոնվող բառերի և արտահայտությունների առաջին տասնյակում հիմնականում տեղ են զբաղեցնում նաև վարկերի համար տարբեր բանկեր դիմելու նպատակով կատարված որոնումները։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը